16 06 2020

Քանի որ ես խանգարում եմ իշխանություններին, ասեմ` շարունակելու եմ խանգարել․ Ծառուկյան



«Դրանով դուք Ծառուկյանին ավելի հերոսացնում եք։ Անտեղի տեղը դուք մարդուն հերոսացնում եք, սարքում եք հերոս, տանում դնում եք վերև ու ամեն ինչը փչացնում եք»,- ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդմանը։

Նա նշեց, որ իշխանություններն անկարող են Ծառուկյանի առաջ որևէ հարցադրում դնել, որպեսզի աջակցի ու օգնի։ «Ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ ճանաչում ա պետք, ամեն ինչ էլ ունեմ։ Ոչ եղել եմ պաշտոնյա, ոչ էլ մեծահարուստի տղա։ Եղել եմ սովարական բանվորի ընտանիքի տղա։ Դուք խորհրդականների կարիք ունեք, գոնե մեկն ասի, մյուսները լսեն։ Լավ մարդիկ կան, լավ մասնագետներ կան, բայց հիմնական խնդիրը՝ կառավարումը պետք է ընդհանուր քննարկվի, բոլորին լսեն, նոր այդ քայլերը կատարեն։ Ժողովրդի 90 տոկոսը հավատում էր հեղափոխությանը, հավատում էր ձեզ, բայց էսօր ասում եմ՝ 5 տոկոսն էլ չի հավատում։ Գնացեք, իրական կյանք ու նայեք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ